Բորելը նախազգուշացնում է Անկարային

Քաղաքական 08.09.2020   19:25   46

Եվրամիության դեմ Անկարայի ագրեսիվ մոտեցումը արժանացել է դաշինքի խիստ քննադատությանը և  ԵՄ-ը նախազգուշացրել է Թուրքիային դրա հետևանքների մասին: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուՋոզեֆ Բորելը կիրակի դեպտեմբերի 6-ին ասել է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել նախկին օսմանյան կայսրությունը: Անդրադառնալով արևելյան Միջերկրական ծովում  Թուրքիայի վերջին քայլերին, Բորելն ասել է . «Անկարայի դեմ պատժամիջոցները Թուրքիային զսպելու արդյունավետ միջոցներից մեկն է»:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Լը Դրիանը վերջերս հայտարարել է, որ Եվրախորհրդարանը կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը և որ հնարավոր է մի շարք միջոցառումներ ձեռնարկել Թուրքիայի դեմ:
Միջերկրական ծովում գազի պաշարների հետ կապված  Թուրքիայի և ԵՄ որոշ անդամների միջև աճող լարվածության հետևանքով, Անկարան հեռացել է ԵՄ-ից և երկկողմ հարաբերություններն առավել սրվել են:
ԱՄՆ քաղաքական փորձագետ Ջոզեֆ Հինքսն ասել է. «Եվրամիությունը կանգնած է Հունաստանի կողքին և նախազգուշացրել է Անկարային՝ գազի հայտնաբերման  աշխատանքների կապակցությամբ»: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ դրա հետևանքով, երկկողմ հարաբերություններում լարվածությունը սրվել է:
Շարունակելով  գազի հետախուզական գործողությունները, Անկարան նպատակ ունի ոչ միայն Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական կղզիների իրավական կարգավիճակի վերանայել, այլև Եվրամիությանը հարկադրել աջակցել Անկարային: Հաշվի առնելով Բրյուսելի աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին, դա շատ քիչ հավանական է թվում: ԵՄ որոշ երկրներ գործնական քայլեր են ձեռնարկել Հունաստանին աջակցելու ուղղությամբ: Ֆրանսիան 10 ռազմական ինքնաթիռ է վաճառել և 8 առաջադեմ «Ռաֆալ» կործանիչներ  է հանձնել Հունաստանին, իսկ տարածաշրջան է ուղարկել ռազմածովային ստորաբաժանումներ: 2016-ի հուլիսին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո, ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լարված են,  ինչը կասեցնում է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարաձայնություններն ընդգրկում են ԵՄ անդամակցության գործընթացի կասեցումից մինչև Բրյուսելի սուր քննադատությունները Թուրքիայի ներքին քաղաքականության և քաղաքական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոփոխության հետ կապված: Վերջին երկու տարիներին նոր տարաձայնությունները, ինչպիսիք են Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիսում և Անկարայի ռազմական միջամտությունը Լիբիայի քաղաքացիական պատերազմին, հանգեցրել են Եվրամիության և Թուրքիայի միջև տարաձայնությունների խորացումը: Եվրամիությունն այժմ քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Էրդողանը սպառնացել է, որ Թուրքիան խիստ կպատասխանի   կիրառված պատժամիջոցներին: Բրյուսելը պնդում է, որ հարկավոր է բանակցությունների միջոցով լուծել Անկարայի հետ տարաձայնությունները:
Եվրախորհրդարանի նախագահը տեղեկացրել է Էրդողանին, որ պատժամիջոցների և երկխոսության տարբերակները սեղանի վրա են և կոչ է արել նրան վերջ տալ սադրիչ գործողություններին: 
Թարգմանեց՝ Ս․Շ



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb