Բոլթոնն ու Ալիևը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Հրատապ 30.01.2019   11:30   278

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Բոլթոնը։
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Քննարկվել են մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության մասին»,-գրել է Բոլթոնը:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ, զրույցի ընթացքում  քննարկել են են տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր։ Արցախյան հիմնասխնդրին անդրադարձ չի եղել։



 Պիտակներ
         ԼՂ հակամարտություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon