Բոլոր հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է. Ռոմելլա Աբովյան

Հրատապ 19.04.2021   14:51   58

Այսօր հրավիրված ասուլիսին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հաստատեց, որ կորոնավիրուսի բարձր թվերով պայմանավորված առկա է հիվանդանոցներում տեղավորելու լուրջ խնդիր: 

«Անընդհատ աշխատանքներ են տարվում ազատ տեղեր լինելու դեպքում նոր պացիենտներին տեղավորելու։ Բոլոր հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է»,-ասաց նա:

Ռոմելլա Աբովյանի խոսքով, այս օրերին կորոնավիրուսի օրական թվերը շարունակում են շատ բարձր մնալ, թեեւ իրավիճակը կայուն է:


 Պիտակներ
         մահճակալային ֆոնդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb