Բոլիվիայում համալսարանի 4-րդ հարկի ճաղաշարքը փլուզվել է՝ հանգեցնելով 7 ուսանողի մահվան

Աշխարհ 03.03.2021   13:06   44

Նախօրեին Բոլիվիայի Էլ Ալտո քաղաքի պետական համալսարանում դժբախտ պատահար է տեղի ունեցել․ համալսարանի չորրորդ հարկի ճաղաշարքը փլուզվել է՝ հանգեցնելով 7 ուսանողի մահվանը, հաղորդում է Mirror-ը։

Դժբախտ պատահարն արձանագրած կադրերում երևում է՝ ինչպես են տասնյակ ուսանողներ հավաքվել ճաղաշարերի մոտ, որը վայրկյանների ընթացքում փլուզվում է։

«էլ Ալտոյի պետական համալսարանում մարտի 2-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ համալսարանը յոթօրյա սուգ է հայտարարում»,-ավելի ուշ հայտարարություն է տարածել համալսարանը։

Նշվում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուսանողական ժողովի ժամանակ։ Ութ մարդ է ընկել, նրանցից 7-ը մահացել են, մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Կա ևս երեք վիրավոր։

Բոլիվիայի ոստիկանությունում դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
 


 Պիտակներ
         Բոլիվիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb