Բոլիվիայի դատարանը արգելել է Մորալեսին մասնակցել Սենատի ընտրություններին

Աշխարհ 21.02.2020   14:01   567

«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ Բոլիվիայի Գերագույն ընտրական դատարանի նախագահը հաստատել է, որ երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին մերժել են Սենատի ընտրություններում թեկնածություն դնելու հարցում: 

«Մշտական բնակության պայմանը չկատարելու հետ կապված` դատարանը Սենատի ընտրություններում Կոչաբամբա նահանգից Էվո Մորալեսի թեկնածությունն անվավեր է ճանաչել»,-հայտարարել է Գերագույն ընտրական դատարանի նախագահ Սալվադոր Ռոմերոն:

Նույն պատճառով անվավեր է ճանաչվել նախկին արտգործնախարար Դիեգո Պարիի թեկնածությունը:



 Պիտակներ
         Էվո Մորալես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon