ԲՈԿ. «Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է նաև դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո»

Իրադարձային 26.08.2019   14:24   122
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը:

«Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական խորհուրդ ներկայացվել է 2015 թվականի հունվարին, Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ: Ատենախոսության հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 16-ին, իսկ գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին: Ատենախոսությունը բաղկացած է ներածությունից (14 էջ), 4 գլուխներից (268 էջ), եզրակացությունից (15 էջ), օգտագործված գրականության ցանկից (17 էջ, 206 անուն գրականություն) եւ 5 հավելվածներից (30 էջ):

Հանձնաժողովն ուսումնասիրել է՝

ա) ՀՀ վարչապետին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (այսուհետ՝ ՀՊՏՀ) մի շարք աշխատակիցների՝ 08.08.2019թ.-ին ուղղված 150-54849 նամակում թվարկված նյութերը,

բ) Բարձրագույն որակավորման կոմիտեին (այսուհետ` ԲՈԿ) ՀՊՏՀ դոցենտ Գ. Ասլանյանի տրամադրած նյութերը,

գ) Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության որակավորման գործը,

դ) Ռ. Հայրապետյանի որոշ գիտական հոդվածներ։

Իրականացվել է տրամադրված նյութերի եւ ատենախոսության համապատասխան մասերի համադրական ուսումնասիրություն:

Պարզվել է, որ համեմատված հատվածների գերակշիռ մասում առկա են այլ հեղինակներից եւ աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների:

Փոխառությունների ծավալը բավականաչափ մեծ է, որն ընդգրկում է ատենախոսության ոչ միայն տեսական մասը։ Մասնավորապես, «Մասնակցային կառավարման կատարելագործման ուղղությունները խոշոր համայնքներում» գլխում ներկայացված է աշխատանքի միակ տնտեսաչափական մոդելը, որի մեթոդաբանությունը եւ հիմնավորումը փոխառված է J. Jess Fleming, Thomas J. Straka, and Stephen E. Miller, An Econometric Model to Predict Participation in Urban and Community Forestry Programs in South Carolina, U. S., Arboriculture & Urban Forestry 2006. 32(5):229-235 աշխատությունից՝ առանց այն նշելու:

Այն դեպքերում, երբ փոխառված տեքստում առկա են եղել հղումներ, ատենախոսն իր աշխատանքի մեջ նույնությամբ պահպանել է դրանք։ Նամակում նշված 9 սկզբնաղբյուրներից փոխառված հատվածներում հղումները նույնությամբ պահպանելու արդյունքում ատենախոսության գրականության ցանկն արհեստականորեն մեծացել է։ Հղումները փոխառելիս, երբ առկա չի եղել էջի համարը, ատենախոսը դրանք հիմնականում լրացրել է սխալ տվյալներով։ Աշխատանքում նաև առկա են սխալ հղումներ։

Ատենախոսության հիմնական դրույթներն արտացոլող գիտական հրապարակումների մեջ նշված է «Լամբերտ» (LAP Lambert Academic Publishing) հրատարակչության 2014 թվականին հրապարակված «Партисипативное управление в крупных городах» մենագրությունը: Ակադեմիական հանրույթը «Լամբերտ» հրատարակչությունը վերապահումով է ընդունում, սակայն մենագրությունը, որպես գիտական արդյունքի հրապարակման ձեւ, Հայաստանի Հանրապետությունում որեւէ իրավական ակտով կանոնակարգված չէ, ինչպես նաեւ սահմանված չեն հրատարակչություններին առաջադրվող պահանջները։ Այդ հարցը կրում է մասնագիտական բովանդակային բնույթ, ուստի կոնկրետ մենագրության վերաբերյալ դիրքորոշումը թողնված է մասնագիտական խորհրդի հայեցողությանը։

Ռ. Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո: 2016 թվականին Third European Academic Research Conference on Global Business, Economics, Finance and Banking գիտաժողովի տեղեկագրում հրապարակած «Current Problems of Local Governance in the Republic of Armenia» նյութը գրեթե ամբողջությամբ կրկնում է 2014 թվականին Review of Integrative Business and Economics Research հանդեսում իր տպագրած «The Role and Effectiveness of Local Governance in Public Administration System of Armenia» հոդվածը՝ բացառությամբ վերնագրի, ամփոփագրի եւ 2 աղյուսակների՝ իրենց անվանումներով հանդերձ։

Ատենախոսության սեղմագիրն առաքվել է 2015 թվականի մարտի 16-ին, իսկ հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 16-ին։ Ժամանակային առումով (ըստ ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի») կանոնակարգային որեւէ խախտում տեղի չի ունեցել։

ԲՈԿ-ի նշանակած երկու մասնագետների տված կարծիքները, ընդհանուր առմամբ, բացասական են՝ թեեւ կարծիքներից մեկը պարունակում է վիճելի դրույթներ։ Առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնել, թե ինչու աշխատանքը չի ուղարկվել մասնագիտական խորհուրդ՝ այդ կարծիքների հիման վրա քննարկում կազմակերպելու համար։

Գիտական աստիճանաշնորհման գործընթացը ներառում է ատենախոսության քննարկման մի քանի փուլ։ Այն ուսումնասիրում են թեման հաստատած կազմակերպությունը, մասնագիտական խորհրդի անդամները, մասնագիտական խորհրդի նշանակած առաջատար կազմակերպությունը եւ պաշտոնական ընդդիմախոսները։ Հրապարակային պաշտպանության ընթացքում բոլորի կարծիքները քննարկվում են։ Վերջում որակավորման գործն ուսումնասիրվում է ԲՈԿ-ում։

Ակնհայտ է, որ և՛ Ռ․ Հայրապետյանը, և՛ աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները թույլ են տվել տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ»,–ասված է եզրակացության մեջ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռուբեն Հայրապետյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon