ԲՈԿ նախագահ․ «Ընտրությունը ենթադրում է նաև պատասխանատվություն»

Տեսանկյուն 08.11.2019   11:48   81
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել։ Գրառման մեջ ասված է․

«Մարդիկ ցանկանում են ունենալ ընտրելու հնարավորություն, սակայն հիմնականում խուսափում են ընտրել։ Ընտրությունը ենթադրում է նաև պատասխանատվություն, իսկ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել։

Օրենքով «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով՝ ինչպես ցանկացած փոփոխություն։

Օրինակ բժշկական համալսարանը և կենսաբանության ֆակուլտետը կարող են պահանջել ոչ թե «հայոց լեզու» այլ (օրինակ եմ բերում, չքննադատեք դիլետանտ ձևակերպման համար) «լատիներենում և հայերենում կենսաբանական տերմինների զուգադրական համեմատություն» ծրագիր, ինչը հետագայում կբերի բազմաթիվ տերմինների ճիշտ և համակարգային թարգմանության։ Դասընթացը մշակելու համար էլ 1-2 իմաստալից ատենախոսություն կգրվի համեմատական լեզվաբանությունից, մրոցին էլ կքչանա։

Այսօրվա դրությամբ ավելի կարևոր է կենտրոնանալ այս տիպի հարցերի շուրջ, թե ի՞նչ նոր հնարավորություններ կբացվեն ու ի՞նչ ենթաօրենսդրական կարգերով հնարավոր կլինի այդ ամենը ճիշտ հիմքի վրա դնել։

Հ․Գ Հայերեն կարդալ ու գրել սովորել եմ դպրոցում։ ԵՊՀ-ում հայերենս գրեթե չի զարգացել, որովհետև անցնում էինք ուղղագրություն (մի անգամ էլ «Աշուն» վերնագրով շարադրություն), հայալեզու մասնագիտական գրականություն էլ գրեթե չկար, իսկ եղածն էլ ռուսականի անհաջող կոնսպեկտ էր։

Փոխարենը դպրոցում անգլերեն գրեթե չեմ սովորել, 1998թ-ին մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի գնալուց բերանս ջուր առած 10 օր ֆռֆռացել եմ, լավ է գոնե գիդը ռուսերեն գիտեր։ Փոխարենը ԵՊՀ-ում անցած օտար լեզու առարկային ավելի շատ կսազեր «անգլերենը գիտական ֆիզիկայում»։ Դասի ժամանակ հիմնականում ֆիզիկայի վերաբերյալ գիտական տեքստեր էինք կարդում ու վերլուծում, չնայած մենք անգլերեն չգիտեինք, իսկ դասախոսը ֆիզիկա»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սմբատ Գոգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon