Բողոքի գործողություն՝ կառավարության շենքի դիմաց

Իրադարձային 31.01.2019   12:05   353

Այսօր կառավարության հերթական նիստին զուգահեռ բողոքի գործողություն են իրականացրել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները։ Նրանք հիմնավորում էին պահանջում գործադիրից, թե ինչու աջ ղեկով մեքենաների ներկրման թույլատրման օրենքի նախագիծը ներառված չէ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Ցուցարարներն ընդգծել են, թե վարչապետի հանձնարարականով, «Ղեկը աջ» նախաձեռնությունը և մյուս գերատեսչությունները համատեղ նախագիծ են պատրաստել խնդիրը լուծելու համար։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում։ Սակայն, ըստ նախատեսվածի՝ չի ներառվել կառավարության այսօրվա օրակարագում։ 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon