Բողոքի ցույց ընդդեմ Բլեյանի կրթական ծրագրի

Իրադարձային 07.06.2019   15:49   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարության կողմից Աշոտ Բլեյանի կրթահամալիրին տրամադրված 117 միլիոն դրամը բողոքի ալիք է բարձրացրել Նուբարյանի անվան թիվ 181 դպրոցի մանկավարժների ու ծնողների շրջանում:

Այսօր վաղ առավոտից դպրոցի բակում հավաքված ծնողները դժգոհում էին, որ Աշոտ Բլեյանը, որի կրթահամալիրը իրենց դպրոցի բակում է, մի նպատակ ունի՝ կրթական պարտեզ, բնակելի արվարձան ծրագրի շրջանակում զավթի իրենց դպրոցի տարրական դասարանների մասնաշենքն ու աշակերտներին:

Նուբարյանի անվան դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը չցանկացավ դեռ կարծիք հայտնել ու չշտապեց ծնողների մտահոգությունների առնչությամբ մեկնաբանություն տալ, ասաց՝ մի քանի օրից հստակ տեղեկատվություն կստանան, ինքն այդ ժամանակ կխոսի:

Հավաքված ծնողները Բլեյանից վստահագիր են խնդրել, որ ձեռք չի տալու իրենց դպրոցին, բացի այդ՝ եղան ծնողներ, որոնք սպառնացին՝ «Ձեզ համար շատ վատ կլինի»: 
 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բլեյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon