Բողոքի ակցիա Էրբիլում՝ ընդդեմ Թուրքիայի

Աշխարհ 08.06.2021   10:10   32

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլում՝ խորհրդարանի շենքի դիմաց, «Քուրդիստանի կոմունիստական կուսակցության» (KKP) կոչով կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական պետության հարձակումների:

Ցուցարարները պահանջում են, որ Իրաքյան Քուրդիստանում վերջ տրվի Թուրքիայի ռազմական ներկայությանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ պետք է խզվի Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրված սահմանների անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը և Թուրքիային դուրս հանեն Իրաքյան Քուրդիստանի տարածքից:

Ցուցարարների հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումները և գործողությունների հետևանքով բնությանը պատճառվող վնասները պատերազմական հանցագործություններ են: 

Նշվում է, որ Թուրքիան տասնյակ տարիներ ռազմաբազաներ է տեղակայում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում, իսկ մասնավորապես, վերջին տարիներին  ընդլանում է նաև տարածքների օկուպացիան:

Քրդական «ANF News» լրատվական կայքի հաղորդմամբ՝ չնայած ապրիլի 23-ից Իրաքի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողություններին, որի հետևանքով համակարգված կերպով թիրախավորվում ու դատարկվում են քրդաբնակ գյուղերը, Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը շարունակում է պահպանել լռությունը: 


 Պիտակներ
         Էրբիլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb