Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

Իրադարձային 04.06.2020   15:00   123

Այն 79 պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել այդ կոնվենցիայի ընդունմանը, եւ նախագահը, ով ստորագրեց դա եւ  մասնակից եղավ ազգի թիկունքում արված դավադրությանը, անպայման պետք է հրաժարական տան:

Այս մասին այսօր հայտնել է «Հայկական արժեքների պաշպանության հասարակական նախաձեռնության»  համակարգող խորհրդի անդամ  Արամ Խանզադյանը, ով մի շարք ակտիվիստների հետ` ձեռքերը շղթայած ԱԺ դարպասին` ի նշան իրենց դժգոհության, բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի ընդունած Լանզարոտեի կոնվենցիայի դեմ, որը  վերաբերվում է երեխաների սեռական դաստիարակությանը:

Վերջինիս խոսքով կա միջազգային փորձ, որտեղ նմանատիպ կոնվենցիաների ընդունումը  հանգեցրել են  երեխաների հանդեպ սեռական  բռնության դեպքերի  ավելացման, ինչը  Հայաստանի պարագայում եւս չի բացառվում:



 Պիտակներ
         բողոքի ակցիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb