Boeing-ը 2․5 մլրդ դոլար կվճարի 737 MAX-ի շուրջ դավադրության գործի շրջանակներում

Աշխարհ 08.01.2021   20:10   74

Ամերիկյան Boeing ընկերությունը 2,5 միլիարդ դոլար կվճարի 737 MAX ինքնաթիռների վերաբերյալ դավադրության գործի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում տալով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:

Ընկերությունը 244 միլիոն ԱՄՆ դոլար տուգանք կվճարի Արդարադատության նախարարությանը, 1,77 միլիարդ դոլար փոխհատուցում՝ հաճախորդներին, 500 միլիոն դոլար փոխհատուցում՝  ավիավթարների զոհերի հիմնադրամին:

«Lion Air ավիաընկերության 610 և Ethiopian Airlines ընկերության 302 չվերթների ողբերգական վթարները բացահայտել են աշխարհի առաջատար ավիարտադրողներից մեկի աշխատակիցների կողմից խարդախության և խաբեության փաստերը»,-հաղորդագրության մեջ մեջբերվում է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Դեյվիդ Բըրնսի խոսքերը:

Փաստաթղթերի համաձայն, ընկերությունը խոստովանել է, որ իր աշխատողներից երկուսը մանևրման համակարգի բարելավման աշխատանքի մասին թերի տեղեկություններ են ներկայացրել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչություն:

2019 թվականի մարտի 10-ին Եթովպիայում վթարի է ենթարկվել  Ethiopian Airlines ընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 157 մարդ:

2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի կործանումից զոհվել էր 189 մարդ: Boeing- ը խոստովանել էր, որ երկու դեպքում էլ մինչ ինքնաթիռը կործանվելը ինքնաթիռում եղել է մանևրման բարելավման համակարգի անսարքություն: Դրանից հետո շատ երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ անդամ երկրները, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել էին այս շարքի ինքնաթիռների շահագործումը:


 Պիտակներ
         Boeing


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb