Բոբ Մառլին մահանալուց 38 տարի անց տարեկան 20 մլն դոլար է «վաստակում»

Muzic 23.03.2020   21:45   1842

Ռեգգի ճամայկացի լեգենդար երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Բոբ Մառլին իր մահից շուրջ 38 տարի անց համարվում է աշխարհում ամենաշատ «վաստակող» հանգուցյալ արտիստներից, գրում է MSN-ն:

Ըստ աղբյուրի՝ Մառլիի տարեկան հասույթը կազմում է 20 մլն դոլար, որը գոյանում է վերջինիս անունով House of Marley ապրանքանիշի ականջակալների, բարձրախոսների և նվագարկիչների, ինչպես նաև երաժշտի ձայնասկավառակների վաճառքից:

Forbes ամսագրի ամենաշատ «վաստակող» մահացած արտիստների ամենամյա ցանկում Բոբ Մառլին տարեկան 20 մլն եկամտով առաջատար տեղ է զբաղեցնում:

Բոբ Մառլին մահացել է մելանոմայից, 1981 թվականին:

 



 Պիտակներ
         Բոբ Մառլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon