Բնապահպանական տուգանք՝ առանց թույլտվության վայրի կենդանի պահելու համար

Իրազեկիչ 05.04.2020   11:15   648

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկման է դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք լիազորված պետական մարմնից դրանց պահման թույլտվություն չստանալու եւ դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում համարվելու են առանց թույլտվության գործունեություն իրականացնողներ, եւ նրանց նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ կենսաթոշակային տարիքի մարդկանց սիրողական նպատակներով ձկնոսության դեպքում արտոնություն կտրվի, այն կդառնա անվճար, ինչի արդյունքում կլուծվեն այդ տարիքային խմբի մարդկանց սոցիալական խնդիրները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի տվյալներով՝ սիրողական ձկնորսության համար Շրջակա միջավայրի նախարարություն են դիմել շուրջ 4000 ՀՀ քաղաքացի, որոնցիցմոտ 2000-ը եղել են կենսաթոշակային տարիքի։

Այդ ողջ գործընթացի գումարը կազմել է մոտ 7 մլն դրամ, որից կենսաթոշակային տարիքի խմբի կողմից վճարված գումարը կազմել է 2.5 մլն դրամ։
Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ արգելված է միայն ապօրինի որսը: Բայց պարզվում է, որ վայրի կենդանիների, դրանց մասերի, դրանք պարունակող կենդանաբանական հավաքածուների վաճառքը, իրացնելու նպատակով ձեռքբերումնու փոխանակումը, առանց ծագման օրինականությունը հաստատող փաստաթղթերի, օրենսդրությամբ կանոնակարգված չէ: Մեզ հայտնի դարձավ, որ կնախատեսվի օրենսդրական արգելք այդ գործունեության համար:

Տեղեկացնենք, որ միաժամանակ փոփոխություններ կկատարվեն ոչ միայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, այլեւ ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում: Այսինքն՝ «Կենդանական աշխարհի մասին»օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան՝ կիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Ամբողջական՝ armlur.am-ում։



 Պիտակներ
         տուգանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon