Բլինքենն ու Լը Դրիանն ընդգծել են ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը

Հրատապ 17.05.2021   12:10   73

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ Էնթոնի Բլինքենը և Ժան-Իվ Լը Դրիանն անդրադարձել են համագործակցությանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ և ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb