ԲԿ-ում դատապարտյալ է մահացել

Իրադարձային 15.01.2020   11:37   163
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիսլավ Միքայելի Մուրադյանը (ծնված 1961թ., դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ 8 տարի ժամկետով ազատազրկման, նախկինում 8 անգամ դատապարտված) 2019 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ՄԻԱՎ 3-րդ կլինիկական փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն, տարածուն ատոպիկ դերմատիտ՝ բարդացած ֆուրունկուլոզով, քրոնիկ գաստրիտ, քրոնիկ տոքսիկ հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, հիպոպրոտեինեմիա, լեղապարկի քարեր ախտորոշմամբ:

Բազմաթիվ անգամ տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոցներ և ետ վերադարձվել քրեակատարողական հիմնարկ, հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

2020 թվականի հունվարի 15-ին, ժամը 00։35-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 01։45-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon