«Բժշկական փորձի ամփոփումը 2020թ. Արցախյան պատերազմում» գիտաժողովի զեկույցների ներկայացման և գրանցման վերջանաժամկետը երկարաձգվել է

Իրազեկիչ 26.04.2021   17:00   50

«Բժշկական փորձի ամփոփումը 2020թ. Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողովի զեկույցների ներկայացման և գրանցման վերջանաժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 1-ը: 

Հիշեցնենք, որ գիտաժողովն անցկացվում է Հայկական բժշկական ալյանսի նախաձեռնությամբ՝ մայիսի 21-23-ը:

Պատերազմի ընթացքում ահռելի աշխատանք է իրականացվել, որում ներգրավված են եղել բազմաթիվ բժիշկներ և գրեթե բոլոր բուժհաստատությունները: Գիտաժողովի նպատակն է կազմակերպել լայնամասշտաբ պլենար հանդիպում մասնագետների միջև, ովքեր ներգրավված են եղել պատերազմում՝ առաջնագծից մինչև խորը թիկունք: 

Գիտաժողովը հնարավորություն կընձեռի մասնագետներին ներկայացնելու պատերազմի իրենց փորձառությունը, քննարկման դնելու խնդիրներ՝ համատեղ ջանքերով արդյունավետ լուծումներ գտնելու: 

Գիտաժողովի մասին առավել մանրամասն տեղեկանալու և առցանց գրանցվելու համար այցելեք պաշտոնական կայք՝ warmedicine2020.am

Զեկույցով հանդես գալը ողջունելի է: Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ ներգրավվածությունը գիտաժողովին:


 Պիտակներ
         գիտաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb