Բիզնեսին աջակցության մասին որոշում ընդունվեց

Հրատապ 20.03.2020   12:00   830

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ աջակցություն է ցուցաբերվելու բիզնեսին։ «Մենք որոշեցինք առաջին փաթեթն այսօրվանից դնել հանրային քննարկման, քննարկել գործընկերների ու շահագրգիռ կողմերի հետ։ Տրամաբանությունը հետևյալն է՝ իհարկե, կորոնավիրուսով պայմանավորված գլոբալ շուկաներում այսօրվա իրավիճակը նախևառաջ բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման։

Դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների։

Ըստ այդմ ձևավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, մասնավորապես, երեք հիմնական, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում»,- ասաց փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ օժանդակության երեք ձևերով այս երեք խնդիրները լուծվում են։ «Մենք կարծում ենք՝ կունենանք այնպիսի վակատեսակ, որը հնարվորություն կտա ուղղակի բիզնեսին որոշ ժամանակ հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, արժութային ռիսկ, բայց պահպանել թե աշխատակիցներին, թե ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել։ Ես կարծում եմ՝ այս փուլի համար որպես առաջին փաթեթ սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս իրավիճակում ուղղակի հետևել ու մտածել բիզնեսի զարգացման մասին, այլ ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմալացման մասին»,- նշեց փոխվարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասները ներկայացրեց։

«Մենք ասում ենք, որ հասկանում ենք՝ բիզնեսի որոշ ոլորտներ ունեն ու կունենան ֆինանսական, տնտեսական բարդություններ։ Մենք ասում ենք հետևյալը՝ առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին, որի էությունը հետևյալն է՝ ֆինանսավորման 50 տոկոսը հատկացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը։ Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի ու վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսավարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ»,- ասաց նա։

Այս ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝ աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ կամ դրանց գծով հարկերի վճարում։ Կառավարույթյունն առաջարկում է յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 500 հազար դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան երեք ամսվա համար։

Երկրորդ ուղղություն՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով։ Սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության, ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերապելու կամ ընդլայնելու նպատակով։ Հաջորդը՝ էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դիմաց ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամի չափով և ոչ ավելի, քան երեք ամսվա համար։

Նախատեսվում է նաև առևտրով զբաղվող տնտեսվարողների համար սննդի ներմուծման ֆինանսավորում հատկացնել՝ պայմանով, որ ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ում։ Պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղնշանակության այլ հումքի գնման և ներմուծման համար ևս ֆինանսական աջակցություն կցուցաբերվի։

Օժանդակություն համարվող վարկերի նկատմամբ հիմնական պահանջները հետևյալն են՝ պետք է կառավարության տրամադրած վարկի մասը լինի ՀՀ դրամով, վարկային կազմակերպությունների կամ բանկերի կողմից կարող է տրամադրվել նաև արտարժույթով։

Ժամկետը՝ մինչև 24 ամիս, վարկի առավելագույն գումարը՝ 500 մլն դրամ, սակայն համաֆինանսավորման կամ համաֆինանսավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 250 մլն դրամը։ Վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով։ Առավելագույն տոկոսը՝ 0-6 տոկոս տարեկան՝ կախված ծրագրով սահմանված կանոնից։



 Պիտակներ
         Բիզնես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon