Բիսմարկ․ «Գլխավորը պատմություն ստեղծելն է և ոչ թե գրելը»

Մտորման համար 19.11.2020   22:15   927

Օտտո ֆոն Բիսմարկ․  Գերմանական կայսրության առաջին կանցլերը (1871-1890)։

Գերմանիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ 
Բիսմարկը սկուզբունքային էր և համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ Լաուենբուրգի դուքսի տիտղոս ու Պրուսիայի գեներալ-գնդապետի աստիճան՝ գեներալ-ֆելդմարշալի կոչումով։
Ստորև ներկայացնում ենք Բիսմարկի թևավոր դարձած առավել հայտնի ասածվածքները։

Հաղթողները պարտվողներին թողնում են  միայն աչքեր, որպեսզի նրանք կարողանան լաց լինել։

Որքան խոսքը պարզ է, այնքան այն ուժեղ է։ Չի լինում այնքան խճճված գործ, որի միջուկը կեղևահան անել չլինի մի քանի բառով։

Երբեք այնքան շատ չեմ ատում, որքան պատերազմի ընթացքում, որսորդությունից հետո և ընտրություններից առաջ։

Դարաշրջանի մեծ հարցերը վճռվում են ոչ թե ճառերով և մեծանասնության քվեարկությամբ,այլ երկաթով և արյամբ։

Յուրաքանչյուրը, ով գոնե մեկ անգամ նայել է մարտի դաշտում ընկնող զինվորի ապակիացող աչքերին, պատերազմ սկսելուց առաջ լավ կմտածի։

Միայն հիմարներն են սեփական սխալների վրա սովորում։ Իմաստունները սովորում են ուրիշների սխալներից։

Հեղափոխություններ պատրաստում են հանճարները, իրականացնում՝ մոլեռանդները, իսկ դրա պտուղներից օգտվում են սրիկաները։

Գլխավորը պատմություն ստեղծելն է և ոչ թե գրելը։

Սովորիր այնպես, ասես հավերժ ապրելու ես, ապրիր այնպես, ասես մեռնելու ես վաղը։

Ինձ բնությունից էր վիճակված դիվանագետ դառնալը. ես ապրիլի 1-ին եմ ծնվել։
 


 Պիտակներ
         Բիսմարկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb