Բիշքեկում պայթյուններ են որոտացել

Աշխարհ 08.11.2019   14:22   181
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:38-ին։ Պայթյունները որոտացել են «Անտոշկա» արագ սննդի կետում: 

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ սկզբում մեկ պայթյուն է եղել, որոշ ժամանակ անց՝ ևս երկուսը, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, բժիշկներ և ոստիկանությունը:

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով զոհվել է սրճարանի աշխատակիցը, տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:

Նախնական տվյալներով պայթել են գազով լցված բալոնները: Հրշեջներին հաջողվել է մարել պայթյունների հետևանքով բռնկված հրդեհը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բիշքեկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon