Բիպոլյար խանգարում. ի՞նչ է դա

Առողջական 08.01.2021   16:00   51

Բիպոլյար խանգարումը բնութագրվում է տրամադրության ցիկլիկ  փոփոխություններով: Ծայրահեղ գրգռվածությունը (մոլուցք) փոխվում է տրամադրության անկումով (դեպրսիայով), հաճախ այդ փոփոխությունների ընթացքում՝ նորմալ տրամադրության դրվագներով:

Երբեմն տրամադրության փոփոխությունները տեղի են ունենում կտրուկ և արագ, չնայած՝ դա տեղի է ունենում աստիճանաբար: Դեպրեսիվ փուլի ընթացքում անձի մոտ կարող են դրսևորվել դեպրեսիայի բոլոր ախտանշանները կամ դրանց մի մասը:

Ծայրահեղ գրգռման կամ մանիայի ժամանակ մարդը կարող է լինել գերակտիվ, չափազանց եռանդուն ու շատախոս: Մոլուցքը հաճախ ազում է մեր դատողության, բանականության, հասարակական պահվածքի վրա, ինչը հաճախ հանգեցնում է լուրջ խնդիրների, շփոթության: Այսպես, օրինակ՝ մուլուցքի ընթացքում մարդը ընդունակ է բերկրանք ապրել, լի է հսկայական ծրագրերով, իսկ դրանք էլ իրենց հերթին՝ անխոհեմ գործնական որոշումների, սեռական կապերի պատճառ դառնալ:

Մոլուցքը չբուժելու դեպքում կարող է վերածվել փսիխոզի:


Դեպրեսիայի և մոլուցքի ախտանշանները

Բոլորովին էլ պարտադիր չէ, որ հիվանդը դեպրեսիայի կամ մոլուցքի ժամանակ զգա բոլոր ախտանշանները: Ախտանշանների քանակը դեպրեսիայի ծանրության հետ կապված չէ, որոշ մարդիկ ունենում են ավելի շատ ախտանշաններ, իսկ մյուսները տառապում են ծագած բազմաթիվ ախտանշաններից: Ախտանշանների ծանրությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է, այն փոխվում է ժամանակի ընթացքում:

Դեպրեսիան՝

  • Միշտ տխուր, անհանգիստ կամ մռայլ տրամադրություն
  • Մեղքի զգացում, անկարողության, անօգնականության զգացում
  • Հուսահատություն, հոռետեսություն
  • Սիրելի զբաղմունքի, ժամանցի նկատմամբ հետաքրքրության կորուստ, այդ թվում՝ լիբիդոյի իջեցում, այն ամենն ինչ ժամանակին հաճույք է պատճառել
  • Էներգիայի կորուստ, հոգնածություն, արգելափակվածության զգացում
  • Կենտրոնանալու անկարողություն, հիշողության հետ խնդիրներ, որոշումներ կայացնելու դժվարություն
  • Քնի խանգարումներ, վաղ արթնացում կամ քնկոտություն
  • Ախորժակի և/կամ քաշի փոփոխություն
  • Մահվան և ինքնասպանության մասին մտքեր, ինքնասպանության փորձեր
  • Գրգռված վիճակ, դյուրագրգռություն
  • Չդադարող ֆիզիկական ախտանշաններ

Մոլուցքին առավել բնորոշ է

  • Հրճվանքի ավելորդ կամ պաթոլոգիկ զգացում
  • Չափազանց դյուրագրգռելիություն
  • Քնի պահանջի  նվազում,
  • Հսկայական գաղափարներ
  • Շատախոսություն
  • Մտքերի թռիչք
  • Աճող ցանկություններ
  • Էներգիայի զգալի ներհոսք
  • Որոշում կայացնելու սխալներ
  • Հասարակության մեջ ոչ պատշաճ պահվածք:

Աղբյուրը՝ doctors.am


 Պիտակներ
         Բիպոլյար խանգարում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb