«Բիլայնը» դիմել է ՀԾԿՀ-ին՝ իր բաժնետոմսերը «Յուքոմին» վաճառելու թույլտվություն ստանալու համար

Network News 10.01.2020   12:50   631
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Բիլայնը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը վաճառելու վերաբերյալ թույլտվություն ստանալու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

Նրա խոսքով՝ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի համաձայն՝ կարգավորող մարմինը պետք է համաձայնություն տա վերը նշված գործարքին: Առանց կարգավորողի համաձայնության, գործարքը տեղի չի ունենում:

««Բիլայն» ընկերությունը դիմել է մեզ, որ մտադիր է վաճառել իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը: Հարցը հիմա քննարկման փուլում է, որոշման հստակ ժամկետներ չկան»,- ասաց Լիանա Ազիզյանը:

ՀԾԿՀ մամուլի քարտուղարը նաև հայտնեց, որ «Բիլայն» ընկերության դիմումի վերաբերյալ պետք է կարծիքներ հայտնեն նաև նախարարություններ, այլ գերատեսչություններ:



 Պիտակներ
         «Բիլայն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon