Բիլ Գեյթսը կանխատեսում է «Covid-19-ից ավելի վատ աղետ»

Աշխարհ 08.08.2020   23:00   216

Ria գործակալության փոխանցմամբ՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է բնապահպանական ճգնաժամ, որի հետևանքները կգերազանցեն կորոնավիրուսային համաճարակի վնասը: 

Նա կանխատեսում է, որ մոլորակն առաջիկա մի քանի տասնամյակում կկանգնի գլոբալ ճգնաժամի առաջ՝  կլիմայի փոփոխության պատճառով:

«Որքան էլ սարսափելի լինի համաճարակը, կլիմայի փոփոխությունը կարող է նույնիսկ ավելի վատ լինել», - գրում է միլիարդատերն իր բլոգում:

Ըստ Գեյթսի աղետից խուսափելու համար անհրաժեշտ է էապես կրճատել ջերմոցային գազերի արտանետումների քանակը մթնոլորտ:

Միլիարդատերը կոչ է արել այժմ պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Մասնավորապես, նա առաջարկել է ներգրավել գիտությունն ու նորարարությունը՝ արտանետումների մակարդակը մթնոլորտում վերահսկելու համար: Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ բնապահպանական խնդիրների դեմ պայքարը պետք է իրականացվի նաև զարգացող երկրներում: Գեյթսը շեշտել է, որ մարդկությունը ժամանակ չունի և պետք է գործի այսօր:

«Տասնամյակներ կպահանջվի` մաքուր էներգիայի ոլորտում բոլոր անհրաժեշտ զարգացումները ստեղծելու և իրականացնելու համար», - ընդգծել է Microsoft- ի հիմնադիրը:



 Պիտակներ
         Բիլ Գեյթս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb