Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է նվիրաբերել Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Աշխարհ 28.01.2020   11:30   277

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բարեգործական հիմնադրամից 5 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարում Չինաստանին աջակցելու համար։

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամն այս հարցում ակտիվորեն փոխգործակցում է չինացի գործընկերների՝ մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են թոքաբոբի չեզոքացման աշխատանքներին:

Հատկացված դրամական միջոցներն օգտագործվելու են ինչպես վարակվածների հայտնաբերմանն, այնպես էլ վիրուսի դեմ պատվաստանյութի արագացված մշակմանը:



 Պիտակներ
         Բիլ Գեյթս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon