ԲՀԿ պատգամավոր․ «ՍԴ դատավորներին դրախտի «պուտյովկա՞» եք տալիս»

Իրադարձային 02.12.2019   12:05   156
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը դատավորների վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող նախագիծ է, կամ՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվել ՍԴ դատավորները, ինչո՞ւ նույն կանոնը չեն ցանկանում կիրառել, օրինակ՝ Վճռաբեկ, Վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ:

«Հիմա, օրինակ՝ ես էլ կուզեի իմ չորս տարիների աշխատավարձը միանգամից տային ու ես գնայի ըմբոշխնեի ձմեռային Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում: Դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, նրանք պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորին կերակրել: Եվ չե՞ք կարծում, որ սրանով մենք աղճատում ենք կենսաթոշակի ինստիտուտը: Որ ասում եք՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամ, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:

Ի պատասխան Արդարադատության նախարարը նկատեց, որ «վստաություն» ասելով՝ հասկանում են հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:

«Ճգնաժամ ասելով հասկանում ենք, որ մենք  սահմանադրական փոփոխությունները քննարկելիս 2015 թվականին ասել ենք, որ ՍԴ-ի մոդելը սխալ է, ուստի անդամներին առաջադրող մարմինները պետք է լինեն երեքը՝ Դատավորների ընդհանուր ժողովը, Կառավարությունը և ՀՀ նախագահը: Սակայն այդ մոդելը կյանքի չի կոչվել, քանի որ ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ պաշտոնավարում էին որպես ՍԴ դատավորներ: Մենք չենք աղճատում կենսաթոշակի ինստիտուտը, նրանք կամավոր կարող են անցնել կենսաթոշակի:

Արձագանքելով նախարարի պատասխաներին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իր որևէ հարց կոնկրետ պատասխան չստացավ.

«Եթե արտոնություն է, ես էլ եմ ուզում օգտվել, ինչո՞ւ եք խտրականություն դնում: Ժողովրդական խոսք կա, ասում  է՝ ձուկը գլխից է հոտում, եթե դա բարեգործություն է, եկեք մեծերից սկսեք, սկսեք ՏԻՄ-երից, կամ՝ որ ասում եք՝ վստահության պակաս կա, այդ ինչպե՞ս եք ստուգել, էհ, եթե այդպես է ժողովուրդը բոլոր դատավորներին չի վստահում, դրեք բոլորին հեռացրեք:

Եթե մենք դժգոհության տեսնակյունից նայենք, ապա բոլոր պետական մարմիններից ժողովուրդը դժգոհում է: Հիմա եթե ՍԴ դատավորներն անվստահություն են ներշնչում, դրախտի «պուտյովկա՞» եք տալիս»:



 Պիտակներ
         ՍԴ դատավորներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon