ԲՀԿ պատգամավոր․ «Արդյո՞ք, ճիշտ է՝ փոխել Սահմանադրությունը»

Տեսանկյուն 17.01.2020   11:32   363

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արդյո՞ք, ճիշտ է՝ փոխել Սահմանադրությունը, եթե դրան չի նախորդում կոնկրետ հայեցակարգ:

Սահմանադրության և սահմանադրականության նկատմամբ հարգանքը պահանջում է Սահմանադրությունը փոխելուց առաջ հանրության դատին հանձնել շատ կոնկրետ հայեցակարգ, կոնկրետ տեսլական, կոնկրետ ընդգրկուն թիրախներ, և միայն քաղաքականապես ակտիվ հանրության մեծամասնության դրական արձագանքի դեպքում ձեռնամուխ լինել այդ փոփոխություններին:

Հակառակ դեպքում տպավորություն է, որ սահմանադրական փոփոխություններն իշխանությանը պետք են ոչ թե ժողովրդի կյանքը բարելավելու և պետականության հիմքերն ամրապնդելու, այլ կոնկրետ անձանց հետ կապված հարցեր լուծելու նպատակով...

Մնացածը՝ հաջորդիվ...»։



 Պիտակներ
         Գևորգ Պետրոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon