ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով

Քաղաքական 26.03.2021   11:41   70

«Բարգավաճ Հայաստան»-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով, ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, այսօրվա ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նշեց՝ ընտրություններին կմասնակցեն այն ընտրակարգով, որը կքվեարկի և կընդունի խորհրդարանական մեծամասնությունը։

«Ինչ վերաբերում է ընտրության ընտրակարգին, ապա այստեղ կանոնները իշխանության դաշտում է, իրենք են սահմանել խաղի այդ կանոնը։ ԲՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, մեզ համար շատ ավելի կարևոր է, որ լինեն ազատ և արդար ընտրություններ, վարչական որևէ ռեսուրս չկիրառվի՝ ինչի ահազանգերը մենք արդեն ստանում ենք», - ասաց Զոհրաբյանը։


 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb