ԲՀԿ-ն ևս չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության քվեարկությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մեր խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը: Մենք նաև չենք մասնակցել բովանդակային աշխատանքներին խորհրդարանական դահլիճում և տրամաբանորեն նաև քվեարկությանը չենք մասնակցելու»,-ասաց Տոնոյանը:
Լրագրողը նկատեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հանդիպել է Ջհանգիրյանի հետ, ո՞րն է չմասնակցելու պատճառը, Տոնոյանն ասաց, որ բովանդակային մանրամասների մեջ չի մտնելու: «Սակայն այս փուլում մենք այս քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Եվ բնականաբար, մենք ինքներս էլ վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»,-ասաց նա՝ ներկայացնելով քաղաքական որոշումը:
Ավելի վաղ չմասնակցելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստանը»:
Նմանատիպ նյութեր