ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն միանա Քոչարյանի դաշինքին

Իրադարձային 13.05.2019   14:50   68
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց խմբակցությունն ունի սեփական օրակարգն ու շարժվում է դրան համահունչ:

«Որևէ այլ օրակարգ, ալյանսի միանալու հարց այս պահին մեր խմբակցությունում ու կուսակցությունում չի քննարկվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների ալյանսին, ապա դա բացառապես նրանց գործունեության դաշտն է: Կրկնում եմ` մենք ունենք մեր օրակարգը, շարժվում ենք այդ օրակարգով, ու այդ օրակարգում այդ ալյանսին միանալու հարց դեռևս չկա»,- ասել է Տոնոյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բացառել է իրենց գործակցությունը նախկին ռեժիմի կամ նրան առնչվող որևէ ուժի հետ:

«Իրենք ուղղակի սխալ հաշվարկ են կատարել: Քոչարյանն ու նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղացիների վստահությունը որևէ պարագայում: Նրանք թերագնատում են մեր քաղացիներին՝ կարծելով, որ նրանք չունեն հիշողություն», – ասել է Գորգիսյանը:

Պատգամավորն ասել է, որ ընդդիմադիր ճակատ ստեղծելու մասին հայտարարությունները նպատակ ունեն Քոչարյանի բանտ նստելուն խանգարել և պաշտպանել նրա ունեցվածքը:

«Այստեղ մեկ անձին բանտից պաշտպանելու և այդ ամենին քաղաքական շղարշ հաղորդելու միտում կա», – ասել է նա:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon