ԲՀԿ-ն չի մասնակցելի ՍԴ դատավորի ընտրություններին

Քաղաքական 14.09.2020   11:50   26

ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով ՍԴ դատավորների թեկնածուների ընտրությանը, ասել է, որ խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը։

«Քանիցս ասել ենք, որ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր: Կա պառլամենտական քաղաքական մշակույթ , որ ներկայացնող սուբյեկտը և նաև իրենք` թեկնածուները պիտի շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնությանը, այլ նաև փոքրամասնության խմբակցություններին ներկայացնել իրենց տեսլականը, պատասխանել հարցերին»,-հայտնել է ԲՀԿ պատգամավորը:

Զոհրաբյանը ՍԴ դատավորների գործընթացը համարեց հետընթաց, ընդգծեց, որ թեկնածուները պետք է շահագրգռված լինեին հանդիպելու ֆրակցիաների հետ:

«Քանի որ այս ամիսների ընթացքում մենք տեսանք, որ ՍԴ դատավորների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում և շեքսպիրյան ժամանակների արքունիքը գլուխը պատն է տվել ներքին խարդավանքների, ներքին հոսանքների շուրջ, և այդ մարդիկ հասկացել են, որ այդ խնդիրները որոշվում են այստեղ և  երկու այլ խմբակցությունների հետ հանդիպելը նրանք բացարձակապես համարել են աննպատակահարմար»,-շարունակեց Զոհրաբյանը:

 



 Պիտակներ
         ԲՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb