ԲՀԿ-ն այսօր երաշխավորություն կներկայացնի Վահան Բադասյանի համար

Քաղաքական 10.02.2021   11:26   45

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել եւ երաշխավորագրի ստորագրություն են հավաքել, որպեսզի ներկայացնեն ԱԱԾ-ին` ազատամարտիկ Վահան Բադասյանին ազատ արձակելու համար:

Ըստ աղբյուրի՝ երաշխավորագրին միացած պատգամավորներն են՝ Նաիրա Զոհրաբյան, Իվետա Տոնոյան, Միքայել Մելքումյան, Գևորգ Պետրոսյան եւ Վահե Էնֆիաջյան: Արդեն մեկ շաբաթ է փաստաթուղթը պատրաստ է, սակայն փաստաբանները դեռևս այն չեն ներկայացրել:

Ավելին, մենք տեղեկացանք, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանն անձամբ են գնալու ԱԱԾ մեկուսարան, հանդիպեն նրան եւ ներկայացնեն երաշխավորությունը:


 Պիտակներ
         Վահան Բադասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb