ԲՀԿ-ն այս փուլում դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, անդրադառնալով արտահերթ ընտրությունների հարցին, նշեց, որ խմբակցությունն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը:
«Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ, երբ, եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում:
Պետք է հստակ փոփոխություն լինի՝ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն ինքնալուծարվում է, կազմակերպվում են արտահերթ ընտրություններ:
Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու, եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»,- ասաց Մելքումյանը:
Ըստ Մելքումյանի՝ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու հնարավորություն ունենա, որը որոշ ժամանակ կկարգավորի երկրում իրավիճակը, դրանից հետո արդեն կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ:
Նմանատիպ նյութեր