ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

Քաղաքական 01.12.2020   15:28   175

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝

  •  Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:

Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։

Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb