Բեյրութում հայտարարվել է համընդհանուր գործադուլի օր

Աշխարհ 25.11.2019   11:31   227

Այսօր վաղ առավոտյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական ցուցարարների և Հեզբոլլահ և Ամալ շիա խմբավորումների աջակիցների միջև բախումներ  են տեղի ունեցել։ Լարվածությունն աճել էր, երբ ցուցարարները փակել էին գլխավոր կամուրջը:

Հեզբոլլահն ու Ամալը երկուսն էլ ներկայացված էին կոալիցիոն կառավարությունում՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ, որը բողոքի ցույցերի սկսվելուց հետո լքեց պաշտոնը հոկտեմբերի 29-ին:

Անվտանգության ուժերը արգելապատնեշներ են կազմել Բեյրութի հիմնական ճանապարհին՝ ցուցարարներին շիա խմբավորման աջակիցներից բաժանելու համար։ Կողմերը քարեր են նետել միմյանց ուղղությամբ։ Բազմությանը ցրելու համար օգտագործվել է նաև արցունքաբեր գազ։ Ցուցարարները վանկարկում են «հեղափոխություն, հեղափոխություն»: Վնասվածքներ է ստացել 5 մարդ, որոնց առաջին օգնություն է ցուցաբերվել։

Այսօր, ինչպես հայտնում է Արևելք լրատվականը, Բեյրութի տասնյակ կարևոր ճանապարհներ կմնան փակված։ Հարյուրավոր ցուցարաներ հայտարարել են, որ այսօր լինելու է բողոքի ու համընդհանուր գործադուլի օր։



 Պիտակներ
         Բեյրութ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb