Բեթղեհեմում սկսվել են Սուրբծննդյան հանդիսությունները

Աշխարհ 25.12.2019   13:05   378
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բեթղեհեմ քաղաքում, որն ավանդաբար համարվում է Հիսուս Քրիստոսի ծննդավայրը, դեկտեմբերի 24-ին սկսվել են Սուրբծննդյան հանդիսությունները:

Սկաուտների եւ Պաղեստինի գրեթե 30 քրիստոնեական դպրոցների աշակերտների նվագախմբերն ու երաժշտական անսամբլները մասնակցել են ավանդական տոնական շքերթին: Նրանք անցել են Աստղի փողոցով, որը տանում է դեպի Մսուրի հրապարակ եւ Քրիստոսի Ծննդյան տաճար։

Այս տարի Բեթղեհեմում Սուրբ Ծնունդի նախօրեին օտարերկրացիներն ավելի շատ են, քան նախորդ տարում, նշում են քաղաքացիները: «Այս տարին, թերեւս, լավագույնն է վերջին մեկուկես տասնյակ տարվա ընթացքում: Ուխտավորներն ու զբոսաշրջիկները շատ են, ամեն օր ժամանում են հազարավոր զբոսաշրջիկներ»,- ՏԱՍՍ-ին ասել է Ժակ Ջակոմանը՝ դեպի Մսուրի հրապարակ տանող նրբանցքում գտնվող փոքրիկ խանութներից մեկի սեփականատերը:



 Պիտակներ
         Սուրբծննդյան հանդիսություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon