Բենջամին Սանչեսն Արցախի դեմ հարձակումը և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև կներկայացնի Փենսիլվանիայում

Աշխարհ 17.10.2020   18:00   323

Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսը պատրաստվում է ներկայացնել Արցախի դեմ հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանչեսը մասնավորապես նշել է. «Շուտով ես կներկայացնեմ երկկուսակցական բանաձեւ, որը դատապարտում է վերջին հարձակումները և Թուրքիայի մասնակցությունը՝ Հարավային Կովկասում հումանիտար ճգնաժամին: Երկրորդ Հայոց ցեղասպանության կանխարգելումն իմ առաջիկա բանաձևի նպատակն է: Այն ձգտում է բարձրացնել իրազեկվածությունը` օգնելու փրկել կյանքեր»:

Նա հավելել է, որ մի քանի շաբաթ առաջ Արցախի Հանրապետությունում խաթարվել է տասնամյակների փխրուն խաղաղությունը:

Սանչեսը շեշտել է, որ Ադրբեջանի ուժերը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից անկանխատեսելի, լայնամասշտաբ գրոհ են սկսել ԼՂ-ի դեմ՝ Թուրքիայի օգնությամբ և աջակցությամբ: Նրա աչքից չի վրիպել նաև այն փաստը, որ ադրբեջանցիները քաղաքացիական բնակավայրերի դեմ օգտագործում են թուրքական ռազմական տեխնիկա և կասետային ռումբեր ՝ ուղղակիորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը:



 Պիտակներ
         Բենջամին Սանչես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb