Բենջամին Ֆերենցը միանում է «Ավրորա» մրցանակին

Իրադարձային 29.07.2019   21:26   90
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պատիվ ունի հայտարարելու, որ խաղաղության եւ մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ: Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը երկար տարիներ պայքարել է միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար, եւ հիմա նա կդառնա նաեւ «Ավրորա» մրցանակի դեսպանն աշխարհում:

«Չափազանց ուրախ ենք ողջունել Բենջամին Ֆերենցին՝ մարդ, որն աշխարհն ավելի լավն է դարձրել իր պայքարով՝ արդարություն ապահովելով մարդկության դեմ իրագործված հանցանքներից տուժածների համար: Իր գործունեության ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատվությունն ու մարդկայնությունն՝ ընդդեմ հալածանքների եւ ցեղասպանության: Երջանիկ ենք, որ նա միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրեւ Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Բենջամին Ֆերենցը միջազգային փաստաբան է եւ մարդու իրավունքների պաշտպան: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները հետաքննողներից մեկն էր, եւ ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում:

1943թ. Հարվարդի իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Ֆերենցը միացավ ԱՄՆ զինված ուժերին եւ մեկնեց Եվրոպա, որտեղ մասնակցում էր գերմանական համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը: Սա հիմնովին փոխեց Բենջամին Ֆերենցին՝ կանխորոշելով նրա ապագա կյանքն ու գործունեությունը:

Բենջամին Ֆերենցընաեւ մշակել է եւ իրագործել նացիստական ռեժիմից տուժածների վերականգնողական ծրագիր, ու մեծ դերակատարում է ունեցել Իսրայելի եւԱրեւմտյան Գերմանիայի միջեւ 1952թ. ստորագրված «Փոխհատուցման համաձայնագրի» բանակցություններում: Նա իր ամբողջ կյանքում պայքարել է մարդու իրավունքների եւ համընդհանուր խաղաղության համար՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով առաքելություն:

«Ես տպավորված եմ այն աշխատանքով, որն «Ավրորան» իրականացնում է ամբողջ աշխարհում: Մենք ծառայում ենք համընդհանուր նպատակի՝ ստեղծել ավելի մարդկային հասարակություն, որտեղ գերակայում է օրենքը: Ինձ համար հաճելի է ընդունել «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալու հրավերը՝ որպես պատվավոր համանախագահ: Իմ փորձից կարող եմ ասել, որ երկար ժամանակ, նվիրվածություն եւ ջանքեր են պահանջվում աշխարհն ու կյանքը կարեկցանքով եւ աջակցությամբ բարելավելու համար: Զգացված եմ՝ դառնալով մի համայնքի անդամ, որի առաքելությունը հենց այդպիսի աշխարհ ստեղծելն է»,- ասաց Բենջամին Ֆերենցը:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում են երեք նոբելյան դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ, միջազգային հանրության այլ ազդեցիկ դեմքեր:

Ամբողջական՝ www.auroraprize.com-ում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ավրորա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon