Գերեվարված ծովագնացների թվում հայ կա

Իրադարձային 09.01.2019   16:00   342

Հունվարի 2-ին Գվինեական ծոցում՝ Բենինի ափերի մոտ, ծովահենների կողմից գերեվարված MSC Mandу կոնտեյներային նավի անձնակազմի անդամների թվում հայ կա:

«Գերեվարվել են կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, եռակցող Ռոման Իվանովը և խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը»,- գրում է riafan.ru-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ի գիշերը զինված ծովահենները բարձրացել էին MSC Mandу նավի վրա, որը նավարկում է Պանամայի դրոշի ներքո: Նրանք թալանել են անձնակազմին ու անդամներից 6-ին գերի վերցրել: Թիմի մյուս անդամները՝ 20 հոգի, փրկվել են և գտնվում են անվտանգ վայրում:

Հարձակումից հետո ծովահենները մտել են Նիգերիայի տարածքային ջրեր:

Ներկայում Բենինում և Նիգերիայում ռուս դիվանագետները պարզում են գերիների գտնվելու վայրը: Նշենք, որ  ծովահենները փրկագնի պահանջ չեն ներկայացրել:



 Պիտակներ
         հայեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon