Բելգրադում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 36 մարդ

Աշխարհ 09.07.2020   16:57   184

TASS-ի փոխանցմամբ՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 36 մարդ, նրանցից 19-ը՝ ոստիկանության սպա է: 

Նշվում է, որ 19 ոստիկան  և 17 ցուցարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ոստիկաններից մեկը վրաերթի է ենթարկվել:

Ըստ ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովիչի, ոստիկաններից մեկը կոտրել է  երկու ոտքերը:

Բելգրադում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումների հնարավոր ներդրման մասին:

 



 Պիտակներ
         Բելգրադ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb