Բելգիայում առգրավել են պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակը

Աշխարհ 06.11.2020   17:00   73

Բելգիայի ոստիկանությունը Անտվերպենի նավահանգստում հայտնաբերել է համաշխարհային պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակը՝ 11,5 տոննա կոկաին: Այս մասին հաղորդել է թագավորության դաշնային ոստիկանությանը:

Ըստ փորձագետների՝ հայտնաբերված թմրանյութերի ընդհանուր արժեքը կազմում է 450 000 000 եվրո: Սա թմրանյութերի աշխարհում ամենամեծ խմբաքանակն է, որն ինչ-որ տեղ է ուղարկվել արտասահմանից։ Այն թաքցրել էին մետաղական ջարդոնով հինգ բեռնային տարաների մեջ:

Նշվում է, որ նյութերն առգրավելու գործողությունը տեղի է ունեցել Լատինական Ամերիկայից թմրավաճառների խմբավորման ոչնչացման շրջանակներում: Քրեական գործի շրջանակներում երկու անձ բերման է ենթարկվել:

Ավելի ուշ քննիչները պարզել են, որ խմբաքանակն ի սկզբանե հասել է Զեեբրյուգե նավահանգիստ, որտեղից էլ այն տեղափոխվել է Անտվերպեն: Հանցագործները նախատեսում էին այն վաճառել Նիդեռլանդներում:


 Պիտակներ
         թմրանյութեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb