Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն դատապարտում է պատերազմական գործողություններն Արցախում

Աշխարհ 16.10.2020   17:19   36

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Բելգիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ բանաձևում մասնավորապես ասված է.

- Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի ռմբակոծությամբ:

- Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը:

- Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը»:

Բանաձևի նախաբանում հանգամանալից ներկայացվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով, որ «1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում, 1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից, 1991-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել, Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը»։



 Պիտակներ
         պատերազմական գործողություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb