Բելգիացի 9-ամյա տղան՝ աշխարհում համալսարանի ամենաերիտասարդ շրջանավարտը

Աշխարհ 23.11.2019   22:10   305
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

euronews-ի ձոխանցմամբ՝ Բելգիացի 9-ամյա Լորան Սիմոնսը նկարագրել է իր աշխատանքը Նիդեռլանդների համալսարանում։

«Այն, ինչ մենք անում ենք, նեյրոններ տեղադրելն ու կապ հաստատելն է՝ տեսնելու, թե ինչպիսին է ուղեղի ռեակցիան դեղորայքին»,-ասում է Լորանը։

145 IQ-ով բելգիացի տղան շուտով կդառնա աշխարհում համալսարանի ամենաերիտասարդ շրջանավարտը, երբ հաջորդ ամիս ավարտի Էնդհովենի տեխնոլոգիական համալսարանն ու կստանա էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճանը:

«Ես պլանավորում եմ սկսել իմ դոկտորանտուրան և մի քիչ էլ բժշկություն սովորել, բայց մինչ այդ պետք է  արձակուրդ գնամ», - ասել է Լորանը իր հետագա ծրագրերի մասին։

Մոտ մեկ տարում ավագ դպրոցն ավարտելուց հետո Լորանն այժմ բնակվում է Նիդերլանդներում և 9 ամսում ավատել է բուհական եռամյա բակալավրի ծրագիրը:

«Նրա մտքի արագությունը անհավանական է, մենք չենք պատկերացնում, թե ինչ է կատարվում նրա գլխում: Նա միգուցե երեք անգամ ավելի խելացի է, քան երբևէ մեր ունեցած ամենախելացի  ուսանողը»,-ասել է ծրագրի ղեկավար Սոջերդ Հուլշոֆը:



 Պիտակներ
         համալսարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon