Բելառուսում լրագրողներին դատապարտել են 10-15-օրյա կալանքի

Աշխարհ 16.09.2020   15:31   31

Բելառուսական դատարաններում մեկնարկել է մի խումբ ձերբակալված լրագրողների դատավարությունը։

«Մեդիա Պոլեսյե» պարբերականի թղթակից Եվգենի Նիկոլաևիչը դատապարտվել է տասնօրյա կալանքի: Սա Նիկոլաևիչի երկրորդ պատիժն է՝ օգոստոսի 10-ի բողոքի ակցիայի ժամանակ նա ձերբակալվել և ծեծի էր ենթարկվել, ապա տասն օրով կալանավորվել:

Մեկ այլ լրագրող ևս՝ Սերգեյ Շուրկոն 15-օրյա կալանքի է դատապարտվել:

Դատարանում են նաև ֆոտոլրագրող Ալեքսանդր Վասյուկովիչի և «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Վլադ Գրիդինի գործերը: Գրիդինն ավելի վաղ զրկվել է հավատարմագրումից: Վերջիններս ձերբակալվել են նախօրեին Մինսկի բարերից մեկում, նրանք մեղադրվում են չարտոնված ցույցերին մասնակցելու համար

Ձերբակալված է նաև լրագրող Իրինա Կուպցևիչը, նա դատարան էր եկել եղբոր հետ, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել չարտոնված միջոցառման մասնակցելու համար:

 



 Պիտակներ
         Բելառուսում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb