Բելառուսում ակցիայի ևս 78 մասնակից է ձերբակալվել

Աշխարհ 02.09.2020   11:32   45

Երեկ Բելառուսում ոստիկանները 78 ցուցարարի են ձերբակալել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ ներկայացնելով իրավապաշտպանների տրամադրած տվյալները։

«Սեպտեմբերի 1-ին Մինսկում ձերբակալվածների ցուցակում արդեն կա ավելի քան 70 մարդ: Նրանցից շատերն ազատ են արձակվել, բայց ոմանք դեռ կմնան մեկուսարանում` մինչև դատավարության մեկնարկ: Կալանավորվածների մեջ կան նաև լրագրողներ»,- հաղորդել է «Վիասնա» իրավապաշտպան կենտրոնը։

Նշվում է, որ ցուցակը կհամալրվի: Ձերբակալված լրագրողների շրջանում սկզբում եղել է մոտ 10 մարդ, ոստիկանության բաժնում նրանց փաստաթղթերը ստուգելուց հետո չորս հոգի ազատ է արձակվել։ Ձերբակալվածների ճշգրիտ թիվը Բելառուսի ՆԳՆ-ն կհաստատի այսօր։

Սեպտեմբերի 1-ին Մինսկում և հանրապետության մարզերում տեղի ունեցած ամենամեծ ակցիաներից  մեկը համալսարանականների ակցիան է եղել, որին մասնակցել է շուրջ 2 հազար մարդ։



 Պիտակներ
         Բելառուսում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb