Բելառուսն ընդլայնում է ԵՄ-ի դեմ պատժամիջոցների ցուցակները

Իրադարձային 23.11.2020   15:00   47

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտնել է, որ Բելառուսի իշխանությունները որոշել են Եվրամիության ղեկավարության և եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների ներառել պատժամիջոցային ցուցակներում։ Մինսկը նաև դադարեցնում է մարդու իրավունքների հարցերով երկխոսությունը Եվրամիության հետ, քանի որ ՎԶԵԲ-ն ու Եվրոպական ներդրումային բանկը սառեցրել են համագործակցությունը Բելառուսի Հանրապետության հետ։

«Մենք դադարեցնում ենք այդ երկխոսությունն այնքան ժամանակ, քանի դեռ Եվրամիությունը որոշում չի կայացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի քաղաքականության փոփոխման վերաբերյալ», – «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում հայտնել է ԱԳ նախարարը:

«Եթե մեր դեմ ինչ-որ պատժամիջոցներ են առաջ քաշում, ապա մենք, իհարկե, ստիպված կլինենք համարժեք պատասխանել։ Դուք գիտեք, որ Եվրոպական Միությունը հավելյալ պատժամիջոցներ է սահմանել 1․5 տասնյակ մարդկանց դեմ։ Մենք նույնպես կընդլայնենք մեր պատժամիջոցային ցուցակները», – նշել է նախարարը

Հիշեցնենք՝ Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ ԵՄ-ն արդեն պատժամիջոցների երկու բլոկ է սահմանել: «Սև ցուցակում» են գտնվում երկրի ղեկավարության 55 ներկայացուցիչներ, այդ թվում ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն և ուժայինները:


 Պիտակներ
         Բելառուս-ԵՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb