ԲԴԽ-ն քննում է նիստը դռնփակ անցկացնելու Տավարացյանի միջնորդությունը

Օրենքի ուժով 18.07.2019   12:34   301
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) գնացել է խորհրդակցական սենյակ` խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի ներկայացրած միջնորդությունը քննելու․ նա պահանջում է, որ նիստը դռնփակ անցկացվի:

Տավարացյանի՝ վերջերս ստանձնած ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ նիստ են հրավիրել խորհրդի 6 անդամներից 3-ը` Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Բեքմեզյանը պնդեց` նիստը դռնփակ չի կարող անցկացվել, քանի որ Տավարացյանը ոչ թե ԲԴԽ դատավոր է, այլ՝ անդամ: Նա օրենքին հղում արեց` ասելով, որ դռնբաց նիստ անցկացնելով չեն խախտվում Տավարացյանի մասնավոր կյանքի իրավունքն ու արդարադատության շահերը:

Բեքմեզյանին հակադարձեց խորհրդի դատավոր Մեսրոպ Մակյանը` ասելով, որ խորհրդի դատավորն ու անդամը նույն լիազորություններն ունեն:

ԲԴԽ մյուս անդամ Հայկ Հովհաննիսյանն էլ պնդեց` արդարադատության շահերից ելնելով նիստը պետք է դռնաց լինի:

Որոշվեց խորհրդակցական սենյակ գնալ` միջնորդությունը քննելու:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԲԴԽ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon