BBC-ի հրապարակման վերաբերյալ Դատախազությունն ու ՀՔԾ-ն դեռևս որևէ մեկնաբանություն չունեն. 168.am

08.08.2019   15:33   126
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն անդրադառնալով BBC-ի հրապարակմանը՝ կապված մարտի 1-ի դեպքերի հետ, ֆեյսբուքյան իր էջում տարակուսանք էր հայտնել, թե ինչպես է ստացվել, որ օտարերկրյա լրատվամիջոցն «էքսկլյուզիվ» մուտք է ունեցել նախաքննության նյութերին:

«ՀՔԾ-ն  պետք է անհապաղ հայտարարություն տարածի և, կա՛մ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կա՛մ էլ հաստատի, որ ինքն է տրամադրել նախաքննության նյութերը: Եթե ՀՔԾ-ն հայտարարի, որ BBC-ն ստում է և նրանց «էքսկլյուզիվ» հասանելիություն չի տրամադրվել քրեական գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով և գտնի արտահոսք իրացրած անձին: Մեղադրանքը կարող է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 342 հոդվածով, ինչպես նաև նույն օրենսգրքի 299 հոդվածով՝ պետական դավաճանություն»,- գրել էր նա։

168.am-ը ՀՀ դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե դատախազությունը տեղյա՞կ է՝ նյութերը ՀՔԾ-ն է տրամադրե՞լ, թե՞ ոչ։
«Մինչև այս պահը որևէ մեկնաբանություն չեմ տվել և այս պահին էլ չեմ տա, հետո որևէ մեկնաբանություն լինի՝ կասեմ, այժմ չեմ մեկնաբանի»,- ասաց նա։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         BBC


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon