Բազմաթիվ աշխատողներ ունեմ, որ ուզում եմ փոխարինել. Արսեն Թորոսյան

Իրադարձային 13.05.2019   16:10   108
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղուց աշխատում էր համակարգում, իսկ եթե վերանանք անձերից, ապա կադրեր ընտրելիս հաշվի ենք առնում բազմաթիվ չափանիշներ՝ անցած ուղին, պրոֆսիոնալ գիտելիքների մակարդակը, ազնվությունը, վարկանիշը, բայց միշտ 100 տոկոս ճիշտ դուրս գալ չի ստացվում, մենք էլ ենք սխալվում»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ կադրային անհաջող քաղաքականություն վարելու հարցում մեղադրում են իրեն և ճիշտ են անում, որովհետև առողջապահության փոխնախարարը կաշառք է վերցրել:

Նախարարը չբացառեց, որ կադրերին ընտրելու հարցում կարող են սխալվել, բայց ընդգծեց, որ մղումների առումով ազնիվ են: Չեն ուզում կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված կամ պրոֆեսիոնալ առումով որևէ տեղ տապալված մարդկանց տեսնել պետական կառավարման համակարգում:

«Հենց հիմա բազմաթիվ աշխատողներ ունեմ, որ ուզում եմ փոխարինել, բայց այստեղ երկու խնդիր կա. նախ` չկա էն ավելի լավը, որ իրան փոխարինեմ, և կա քաղծառայողի պաշտպանության համակարգ, որը վատ բան չէ և չես կարող քո ուզած մարդուն աշխատանքից անհիմն ազատել, ինչը բերում է ինստիտուցիոնալ կառավարման զարգացմանը, որ անկախ նախարարի անձինց, որ մարդիկ երկար ինստիտուցիոնալ հիշողություն ունենալով շարունակեն աշխատել, որ ես գնամ, համակարգը չքանդվի»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանն ազատվել էր փոխնախարարի պաշտոնից և նրա նկատմամբ դատարանը երկամսյա կալանք կիրառելու որոշում էր կայացրել:

Նրանք մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon