Բազելում տեղի է ունեցել է ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական համաժողովը

Իրադարձային 09.11.2019   09:22   216
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բազել քաղաքում կայացել է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցել է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Համաժողովը համախմբել է եվրոպական երկրների ավելի քան 3000 գիտնականների, բժիշկների, կլինիցիստների և մասնագետների։ Լիագումար նիստերի, նստաշրջանների և սեմինարների ժամանակ ներկայացվել և քննարկվել են հակառետրովիրուսային բուժմանը, զուգորդող հիվանդություններին, վիրուսային հեպատիտներին, կանանց, հղիների, երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի առանձնահատկություններին, ինչպես նաև համաճարակաբանությանը/հանրային առողջապահությանը, ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը և հասարակական գիտություններին վերաբերող մի շարք հարցեր:

Գրիգորյանը, որպես ԱՀԿ ժամանակավոր խորհրդատու, մասնակցել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցների վերանայմանն ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրերի փորձագետների հանդիպմանը:

Փորձագետները քննարկել են ԱՀԿ վերջին ուղեցույցներն ու փոփոխությունները և իրենց երկրներում դրանց կիրառմանն առնչվող հարցեր:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon