Բայրամյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ 04.12.2020   20:15   109

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բայրամյանը լավագույնն է հռչակվել փորձագետների և երկրպագուների քվեարկության արդյունքում:

Հայ կիսապաշտպանը «Ռոստովի» կազմում նոյեմբեր ամսվա ընթացքում 2 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Բայրամյանը ակումբի կազմում մասնակցել է 13 խաղի: Այժմ «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 29 միավոր:


 Պիտակներ
         Խորեն Բայրամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb